ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Քաշմիրի հարցում լիովին աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը

Նիկոլ Փաշինյան. Քաշմիրի հարցում լիովին աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը
28.09.2019 | 00:54

Հնդկական WION հեռուստաալիքին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քաշմիրի հարցում լիովին աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը: Մեր համոզմունք է, որ այս դեպքում ևս, մենք կկարողանանք միջազգային համագործակցություն ձևավորել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ